ՈՒկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հանդես է եկել երկրի արևելքում ռազմական գործողությունները դադարեցնելու և կոնֆլիկտը կարգավորելու խաղաղ գործընթաց սկսելու առաջարկով։ Նա հույս է հայտնել, որ դրան հնարավոր է հասնել արդեն այս շաբաթ։ Պորոշենկոն ռազմական գործողությունների դադարեցումը հնարավոր է համարել, եթե ուկրաինացի զինվորականներին հաջողվի լիարժեք վերահսկողություն սահմանել ռուս - ուկրաինական սահմանին։
ՄԱԿ-ի տվյալներով՝ երկրի արևելքում շարունակվող գործողությունների պատճառով 34 հազար ուկրաինացի լքել են իրենց տները։